Ճշտվում է Ռուսաստանում ավտովթարից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների, ազգությամբ հայերի առկայությունը. ԱԳՆ

Հայաստանի արտգործնախարարության շենքը Երևանում

Ռոստովում Հայաստանի Գլխավոր հյուպատոսությունը ճշտում է Կուբանում ավտովթարի արդյունքում տուժածների շրջանում Հայաստանի քաղաքացիների և ազգությամբ հայերի առկայությունը: Այդ մասին հայտնում է Հայաստանի արտգործնախարարությունը։

Նշենք, որ այսօր ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հայտնեց, որ Կրասնոդարի շրջանում Տամանի թերակղզի բանվորներին փոխադրող ուղևորատար ավտոբուսը ընկել է ծովը, 14 մարդ մահացել է: