Ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, առնվազն 14 մարդ է զոհվել այն բանից հետո, երբ Կրասնոդարի շրջանում Տամանի թերակղզի բանվորներին փոխադրող ուղևորատար ավտոբուսը ծովն է ընկել:
Վթարը վերապրած 24 մարդկանցից 8-ին տարբեր աստիճանների վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
ՏԱՍՍ-ը նշում է, որ «Տամաննեֆտեգազ» ընկերությանը պատկանող ավտոբուսն արդեն ամբարձիչով ծովից դուրս են հանել և հասցրել են ափ: Այդ մասին գործակալությանը հայտնել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Կրասնոդարի մարզի վարչությունը: