Պենտագոնի ղեկավարը Ռուսաստանին մեղադրում է «ուժով միջազգային սահմանները վերափոխելու» մեջ

Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մատիսն ու Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն, Կիև 24-ը օգոստոսի, 2017թ.

Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մատիսը մեղադրել է Ռուսաստանին՝ ուժով միջազգային սահմանները վերափոխելու մեջ և վերստին ընդգծել՝ Վաշինգտոնը Ղրիմի բռնակցման հետ չի համակերպվի:

ԱՄՆ պաշտպանության նախարարը տեղեկացրել է նաև, որ ակտիվորեն դիտարկում է Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինային մահացու զինատեսակներ տրամադրելու հնարավորությունը, և ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է ներկայացնելու այս հարցով իր վերջնական դիրքորոշումը:

Մատիսն այս մասին խոսել է Կիևում, ուր մի շարք այլ երկրների պաշտպանության նախարարների հետ մասնակցել է Ուկրաինայի անկախության օրվան նվիրված տոնակատարություններին։