Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, թե Վաշինգտոնը թույլ չի տա, որ հարևան Վենեսուելան փլուզվի, քանի որ դա կարող է վտանգել նաև տարածաշրջանի մյուս երկրները:
«Նահանգները կդիմակայի և կհաղթի բոլոր նրանց, որոնք փորձում են սպառնալ մեր բարեկեցությանը», - ասել է Մայք Փենսը:
Փոխնախագահն այս մասին խոսել է անցած շաբաթ Կոլումբիա, Արգենտինա, Չիլի ու Պանամա կատարած այցից հետո, որի օրակարգում էր հենց Վենեսուելան:
Հարավամերիկյան այդ երկիրը երրորդ տարին է` քաղաքական և տնտեսական ճգնաժամի մեջ, գրեթե ամեն օր հազարավոր մարդիկ փողոց են դուրս գալիս իշխանափոխության պահանջով: Ոստիկանության ու ցուցարարների բախումների արդյունքում արդեն զոհվել է 125 մարդ:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չէր բացառել ռազմական միջամտությունը` վենեսուելական ճգնաժամը հարթելու հարցում: