Փարիզում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արդյունքով Հայաստանի հավաքականը նվաճեց երկու ոսկե մեդալ և, հավաքելով 28 միավոր՝ թիմային հաշվարկով գրավեց 6-րդ տեղը:
Առաջնության մեկնակի օրը 98 քաշային կարգում ոսկե մեդալ նվաճեց Արթուր Ալեքսանյանը՝ դառնալով աշխարհի եռակի չեմպիոն: Ալեքսանյանը, հիշեցնենք, նաև 2016 թվականի օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր է և Եվրոպայի եռակի չեմպիոն: Մեկ օր անց Հայաստանը նվաճեց 2-րդ ոսկե մեդալը: Մաքսիմ Մանուկյանն առաջինն էր 80 կգ քաշային կարգում։
Հայաստանից աշխարհի առաջնությանը մասնակցեցին հուանհռոմեկան ոճի 7 հայ ըմբիշներ: «Զվարթնոց» օդանավակայանում հավաքված մարզասերներն այսօր դիմավորեցին չեմպիոններին:
Երեկոյան Արթուր Ալեքսանյանին և նրա մարզչին՝ Գևորգ Ալեքսանյանին (Արթուրի հայրն է) դիմավորեցին նաև Գյումրիի «Վարդանանց» հրապարակում: Բազմաթիվ գյումրեցինեից բացի չեմպիոնին դիմավորելու էին եկել նաև մարզային իշխանության ներկայացուցիչները: Ողջույնի խոսքով հանդես եկան Շիրակի մարզպետը և Գյումրիի քաղաքապետը, մասնավորապես, նշելով, որ Արթուրից երկրորդ օլիմիական ոսկին են ակնկալում: