Ձերբակալվել է ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովը, ընդդիմությունը դա քաղաքական հետապնդում է համարում

Կիրիլ Սերեբրեննիկով, արխիվ

Այսօր Սանկտ Պետերբուգում ձերբակալվել է հայտնի ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովը: Ռուսաստանի քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ «Գոգոլ կենտրոն» մոսկովյան թատրոնի գեղարվեստական ղեկավարին ձերբակալել են 68 միլիոն ռուբլու յուրացման կասկածանքով։ Առաջիկայում նրան կառաջադրվի մեղադրանք և կորոշվի նրա խափանման միջոցը: Մինչև դատվարությունը, սակայն, ռեժիսորը կմնա անազատության մեջ կամ տնային կալանքի տակ, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

Սերեբրեննիկովի ձերբակալության մասին լուրն անակնկալ է եղել նույնիսկ վերջինիս փաստաբան Դմիտրի Խարիտոնովի համար: Փաստաբանի խոսքով, ձերբակալության պահին Սերբրեննիկովը Սանկտ Պետերբերգում նկարահանում էր Վիկտոր Ցոյի մասին ֆիլմ: Ռեժիսորին արդեն տեղափոխել եմ Մոսկվա:

Անցած մայիսին բյուջետային միջոցների յուրացման գործի շրջանակում Սերեբրեննիկովի բնակարանում և նրա հիմնադրած թատրոնում իրավապահները խուզարկություններ էին իրականացրել։ Նա հարցաքննվել է որպես վկա։ իսկ օգոստոսին ռեժիսորի հիմնած «Յոթերրորդ ստուդիա» ըկերության հաշվապահ Նինա Մասլյաևան նրա դեմ ցուցմունք է տվել, պնդելով, որ Սերեբրեննիկովը Ալեքսեյ Մալոբրոդսկու և Յուրի Իտինի հետ «Յոթերորրդ ստուդիա» ընկերությունը հիմնել է բյուջետային գումարներ յուրացնելու համար:

Քննչական մարմինը, մասնավորապես, պնդում է, որ 2012 թվականին Սերեբրեննիկովի թատրոնին գումար է հատկացվել՝ «Ամառային գիշերվա երազներ» ներկայացումը բեմադրելու նպատակով, ներկայացումը, սակայն, այդպես էլ չի բեմադրվել։ Մինչդեռ՝ նշված ներկայացումը մի քանի տարի է, ինչ «Գոգոլ կենտրոնի» մշտական խաղացանկում է։

Ազատական հայացքներով հայտնի Ռեժիսորի նկատմամբ քրեական հետապնդման մեջ ռուսաստանյան ընդդիմությունը, նաև Սերեբրեննիկովի հարազատներն ու աջակիցները քաղաքական ենթատեքստ են տեսնում։ Մեկ այլ հայտնի ռեժիսոր Պավել Լունգինի կարծիքով՝ նրա ձերբակալության անհրաժեշտությունը չկար:

Ռուսաստանի ֆինասների նախկին նախարար, այդ երկրի ամենազդեցիկ մարդկանցից մեկը համարվող Ալեքսեյ Կուդրինը ևս աջակցույթուն է հայտնել Սերբրեննիկովին՝ «Թվիթերում» գրելով, որ ռեժիսորին ձերբակալելու կարիք ամենևին չկար, նաև հիշեցնելով գործարարներին չափազանց հաճախ ձերբակալելու անթույլատրելիության մասին նախագահ Պուտինի հայտարությունը: Սերեբրեննիկովին սպառնում է մինչև տասը տարվա բանտարկություն: