Միացյալ Նահանգների՝ Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քուրթ Վոլքերը Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի հետ երեկ Մինսկում «թարմ մտքեր և նոր մոտեցումներ» է քննարկել՝ Ուկրաինայի ճգնաժամի լուծման և Մինսկի համաձայնագիրը կյանքի կոչելու վերաբերյալ: Այս մասին հանդիպումից հետո հայտարարել է Սուրկովը: