Դոնալդ Թրամփը ներկայացրել է Աֆղանստանում ԱՄՆ նոր ռազմավարությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը երեկ՝ ներկայացնելով Աֆղանստանում ԱՄՆ նոր ռազմավարությունը, խուսափեց այդ երկրում ամերիկյան զորքերի թվի վերաբերյալ խոսել:

Փոխարենը Թրամփը քննադատեց Պակիստանին՝ ծայրահեղական խմբավորումներին ենթադրյալ աջակցության համար:

«Ես չեմ խոսելու մեր զորքերի թվի կամ մեր ապագա ռազմական գործողությունների ծրագրերից», - ասել է Թրամփը:

Նա, սակայն, ընդգծել է, որ իր նոր ռազմավարությունը հիմնված է լինելու ոչ թե կամայական ժամկետների վրա, այլ կոնկրետ իրավիճակի:

Հիշեցնենք, որ Սպիտակ տան և Պենտագոնի միջև հակասություններ կային՝ Աֆղանստանում ամերիկյան նոր ստորաբաժանումներ տեղակայելու հարցում: