Գերմանիան Իսպանիային հորդորում է Թուրքիային չարտահանձնել 1915-ի Հայոց ցեղասպանությունը հիշատակած թուրք գրողին

Դողան Ախանլին մասնակցում է Քյոլնում անցկացված գրական քննարկմանը. 8 մարտի 2017թ.

Գերմանիան Իսպանիային կոչ է արել Թուրքիային չարտահանձնել ծագումով թուրք գերմանացի գրող Դողան Ախանլիին: Նա ձերբակալվել է Իսպանիայում, քանի որ Անկարան նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել:

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը իսպանացի իր պաշտոնակցին խնդրել է, որ հնարավորիս արագ Ախանլիին հնարավորություն տրվի ստանալու հյուպատոսական օգնություն:

Դողան Ախանլին ծնվել է Թուրքիայում: 1984 թվականին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջումից հետո մի քանի տարի անցկացնելով բանտում, նա 1991-ին ներգաղթել է Գերմանիա:

Գրողների PEN ընկերակցության Գերմանիայի մասնճյուղն ասել է, որ Ախանլիի ձերբակալությունը հնարավոր է քաղաքական ենթատեքստ ունի, քանի որ նա գրել է 1915 թվականի հայերի զանգվածային կոտորածների մասին:

Ախանլին նաև քննադատել է մարդու իրավունքների իրավիճակը Թուրքիայում:

PEN ընկերակցությունը նշում է, որ Ախանլիի դեմ Անկարայի մեղադրանքները առնչվում են նրա գործունեության Թուրքիայից դուրս գտվելու ժամանակաշրջանին:

Dpa լրատվական գործակալությունը նշում է, որ Ախանլին Գերմանիայի քաղաքացի է, նա Թուրքիայի քաղաքացիություն չունի: