Ֆինլանդիայի հարավում գտնվող Տուրկու քաղաքում դանակով զինված անհայտ անձը հարձակվել է քաղաքի կենտրոնում զբոսնող անցորդների վրա: Զոհերի մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվել: Առայժմ հայտնի է միայն, որ կան վիրավորներ:
Ոստիկանությունը կրակ է բացել կասկածյալի ուղղությամբ, վերջինս ձերբակալված է: Իրավապահները մարդկանց հորդորում են հեռու մնալ քաղաքի կենտրոնական հատվածներից: