Կատալոնիայում երեկ տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների զոհերի թիվը հասավ 14-ի: Այդ մասին հայտնել են տեղի իշխանությունները:
Հիշեցնենք, երեկ Բարսելոնայում բեռնատարի վարորդը մեքենան միտումնավոր մխրճել է մարդկանց բազմության մեջ, հաղորդվում էր առնվազն 13 զոհի, 100-ից ավելի վիրավորների մասին:
Դրանից ժամեր անց ոստիկանությունը Կամբրիլս քաղաքում 5 մարդու է սպանել, որոնք, իրավապահների պնդմամբ, նմանատիպ հարձակում էին նախապատրաստում և հասցրել էին ավտոմեքենայով վրաերթի ենթարկել 6 քաղաքացիական անձի ու մեկ ոստիկանի, վերջիններս մարմնական վնասվածքներ են ստացել:
Իշխանությունները ահաբեկչություն են որակել Կատալոնիայում տեղի ունեցածը, որի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն»-ը: