Էրդողանը հաջորդ ամիս կայցելի Ադրբեջան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Թուրքիայի նախագահը մտադիր է հաջորդ ամիս այցելել Ադրբեջան: Ըստ «Հյուրիեթ»-ի, Ռեջեփ Էրդողանը երկօրյա այցով Բաքու կժամանի սեպտեմբերի 10-ին, ապա կմեկնի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին:

Հաղորդվում է, որ Ադրբեջանից բացի՝ Թուրքիայի նախագահը մտադիր է առաջիկա մեկ ամսվա ընթացքում այցելել նաև Հորդանան և Ղազախստան: