Ռուսաստանցի ընդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին և նրա հակակոռուպցիոն թիմը իրենց հերթական հետազոտությունը նվիրել են Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի ավագ որդուն։
Նավալնին պնդում է, որ Նիկոլայ Չոուլզը մի շարք թանկարժեք մեքենաներ ունի, պարբերաբար ուղևորությունների է մեկնում շքեղ զբոսանավերով, մասնավոր ինքնաթիռներով՝ չնայած հազվադեպ է ունենում անգամ ժամանակավոր աշխատանք:
Չոուլզը, ով Պեսկովի որդին է առաջին ամուսնությունից, տեղափոխվել է Մեծ Բրիտանիա 1990-ականների վերջերին, ապրել մոր և խորթ հոր հետ ու ստացել վերջինիս ազգանունը: Մոտ վեց տարի առաջ նա տեղափոխվել է Ռուսաստան:
Պեսկովի որդու թանկարժեք մեքենաների շարքում է նաև Tesla-ն, որի արժեքը մոտ 150 հազար դոլար է: Չոուլզը նաև երկու բնակարան ունի Մոսկվայում։
Մանրամասները տե՛ս այստեղ