Իսպանիայի Կատալոնիա երկրամասի իշխանությունները հաստատել են, որ Բարսելոնայում այսօր տեղի ունեցած բեռնատար ավտոմեքենայով հարձակման հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը վիրավորվել են։
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, ոստիկանությունը երկու մարդու է ձերբակալել կատարվածի կապակցությամբ, սակայն առայժմ չի հրապարակել ոչ նրանց ինքնությունը, ոչ էլ ենթադրյալ դերը հարձակման մեջ, որը իշխանությունները ահաբեկչություն են որակում։
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն»-ը (ԻՊ)։ Ահաբեկչական խմբավորումը իր Amaq լրատվական գործակալության միջոցով հաղորդել է, թե Բարսելոնայի հարձակման հեղինակները իր «զինվորներն» են և «գործողությունը իրականացրել են ի պատասխան կոալիցիայի պետությունները թիրախավորելու կոչերի»:
Հիշեցնենք, Բարսելոնայի Լա Ռամբլա մարդաշատ փողոցում, որը տեղացիների և զբոսաշրջիկների նախընտրած վայրերից մեկն է, բեռնատարի վարորդը մեքենան միտումնավոր մխրճել է մարդկանց բազմության մեջ։
Տե՛ս նաև այստեղ