Բարսելոնայում բեռնատարը մխրճվել է մարդկանց բազմության մեջ

Բարսելոնայում քաղաքի կենտրոնում՝ Լա Ռամբլա մարդաշատ փողոցում, որը տեղացիների և զբոսաշրջիկների նախընտրած վայրերից մեկն է, մի բեռնատար մեքենա միտումնավոր մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Կան մեծ թվով վիրավորներ: Տեղի իշխանությունների հաղորդմամբ, առնվազն երկու մարդ զոհվել է:

Վարչապետ Ռախոյն ասել է, որ այս պահին ամենակարևոր խնդիրը տուժածներին օգնելն է: Վարորդը փախուստի է դիմել, ոստիկանները նրան հիմա որոնում են:

Հաղորդվում է նաև, որ դրանից հետո երկու զինված անձ ներխուժել են La Boqueria շուկայի մոտ գտնվող ռեստորան: Այս պահին հայտնի չէ, թե արդյոք վրաերթի կազմակերպիչը կապ ունի ռեստորան ներխուժած զինյալների հետ: Ենթադրվում է, որ տեղի ունեցածը ահաբեկչական գրոհ է:

Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն: