Սաուդյան Արաբիան երեկ հայտարարել է, որ կվերաբացի Կատարի հետ սահմանը՝ թույլատրելով այդ երկրի քաղաքացիներին մասնակցել հաջին՝ մահմեդականների ամենամյա ուխտագնացությանը Մեքքա: Որոշումը կայացվել է երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո:
Արաբական մի շարք երկրներ՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, հունիսի սկզբին հայտարարեցին, որ խզում են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ՝ այդ պետությանը մեղադրելով ահաբեկչությունը սատարելու և շիա Իրանի հետ սերտ կապեր ունենալու մեջ: Պաշտոնական Դոհան հերքում է մեղադրանքները: