Ռուսաստանը չի պաշտպանում Հյուսիսային Կորեայի դեմ տնտեսական պատժամիջոցները խստացնելու առաջարկները

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Մոսկվան չի պաշտպանում Հյուսիսային Կորեային «տնտեսապես խեղդելու» գաղափարները:

«Մենք խորապես համոզված ենք, որ Փհենյանի վրա տնտեսական ճնշումներ գործադրելու հնարավորությունները գործնականում սպառված են: Մենք չենք կարող պաշտպանել մեր մի շարք գործընկերների առաջարկները, որոնք ըստ էության նպատակ ունեն տնտեսապես խեղդել Հյուսիսային Կորեան», - ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասել է Լավրովը: