Ռասիզմը չարիք անվանելուց մեկ օր անց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը բռնությունների համար մեղադրել է անցած շաբաթավերջին Վիրջինիա նահանգում տեղի ունեցած բախումների երկու կողմերին։
Բախումների պատկերներում երևում է, որ երկու կողմից էլ մարդիկ զինված էին բեյսբոլի մականներով ու վահաններով և միմյանց հարվածներ էին հասցնում։
Իրադարձությունների վերաբերյալ նմանատիպ մեկնաբանությամբ Միացյալ Նահանգների նախագահը հանդես էր եկել նաև օգոստոսի 12-ին՝ հայտարարելով, թե «շատ կողմեր» են նպաստել բռնություններին։
Հիշեցնենք՝ անցած հանգստյան օրերին Վիրջինիայի Շարլոթսվիլ քաղաքում սպիտակ սյուպրեմասիստների (ռասիստներ) ու նրանց ընդդիմախոսների բախումների ընթացքում մեկ մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել:
Մանրամասները տե՛ս այստեղ