Երեկ երեկոյան Շիրակի մարզի Հացիկ գյուղում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Աբաս Մամոյի Սլոյանի դին՝ կախված վիճակում։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Զինծառայողը Հացիկի բնակիչ է։ Նախնական տեղեկություններով՝ նա ինքնասպանություն է գործել։