Իրանը կհրաժարվի միջուկային համաձայնագրից, եթե ԱՄՆ-ը շարունակի «հարկադրանքի» քաղաքականությունը

Իրանի նախագահ Հասան Ռոհանի, արխիվ

Իրանը հայտարարում է, թե շատ արագ կհրաժարվի միջուկային ծրագրի շուրջ գերտերությունների հետ ձեռք բերած գործարքից, եթե Միացյալ Նահանգները շարունակի իր «պատժամիջոցների և հարկադրանքների» քաղաքականությունը:

Իրանցի պատգամավորներին ուղղված ելույթում նախագահ Հասան Ռոհանին պնդել է՝ հենց այդ ձախողված քաղաքականությունն էր, որ նախորդ վարչակազմին բերեց բանակցային սեղանի շուրջ:

«Եթե նրանք ուզում են վերադառնալ այդ ճանապարհին, մենք էլ շատ կարճ ժամանակում, ընդամենը մի քանի ժամում կամ օրում կվերսկսենք մեր նախկին դիրքից, այս անգամ, շատ ավելի խիստ ձևով», - ասել է Ռոհանին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «սարսափելի վատ գործարք» էր որակել նախորդ վարչակազմի օրոք Թեհրանի հետ ձեռք բերված համաձայնությունը, որով Իրանը սահմանափակում է միջուկային ծրագրերը` արևմտյան պատժամիջոցները վերացնելու դիմաց։

Մանրամասները տե՛ս այստեղ