Կոսովոյի արտաքին գործերի նախարարը երեկ կտրուկ մերժել է Սերբիայի արտգործնախարարի առաջարկած կոմպրոմիսային տարբերակը՝ երկու երկրների միջև տարիներ շարունակ ձգվող տարածքային վեճը լուծելու վերաբերյալ:
Սերբիայի արտգործնախարարն առաջարկել էր ինքնավարություն շնորհել Կոսովոյի մեծամասամբ սերբերով բնակեցված տարածքներին, սակայն Կոսովոն հայտարարել է, որ երկիրը հանդիսանում է «բազմաէթնիկ ժողովրդավար պետություն՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով և այդպիսին էլ կմնա»:
Տարածքային վեճը հարթելու դեպքում, երկու երկրների համար էլ ճանապարհ կհարթվի դեպի Եվրամիության անդամակցություն: