Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր տեղական ժամանակով ժամը 07:51-ին Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.8 մագնիտուդով երկրաշարժ Ամասիա քաղաքից 8 կմ արևելք։
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-ից 4 բալլ: