Հյուսիսային Կորեան հայտարարում է, որ բանակը մարտական պատրաստվածության է բերվել

Հյուսիսային Կորեան այսօր հայտարարել է, որ բանակը մարտական պատրաստվածության է բերված, սակայն առայժմ որևէ հրթիռ չի արձակի Միացյալ Նահանգների տարածքի ուղղությամբ:

Ավելի վաղ Պենտագոնը նախազգուշացրել էր Հյուսիսային Կորեային, որ նման իրավիճակը շատ արագ կարող էր վերաճել պատերազմի:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հեռախոսազրույցում այսօր ասել է, որ Նահանգները պատրաստ է արձագանքել և պաշտպանել իր և իր դաշնակիցներ Ճապոնիային և Հարավային Կորեային՝ Հյուսիսային Կորեայի բոլոր գործողություններից կամ սպառնալիքներից: Այս մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ Տունը:

Ավելի քան 50 տարի դիվանագիտական հարաբերություններ չունեցող Փհենյանի և Վաշինգտոնի միջև առճակատումը սրվեց, երբ ամերիկյան թերթերը, հղում անելով հետախուզությունը, գրեցին, թե Հյուսիսային Կորեան արդեն միջուկային մարտագլխիկներ ունի, որոնք կարող են վնասել Նահանգներին: Ի պատասխան, Վաշինգտոնի նախաձեռնությամբ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անցած շաբաթ աննախադեպ խիստ պատժամիջոցներ սահմանեց Հյուսիսային Կորեայի նկատմամբ։