Ռուսական «ԻԼ-76»-ը Խոսրովի անտառում սկսել է հրդեհաշիջումը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) տեղեկացնում է, որ այսօր վաղ առավոտյան ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը ռուս փրկարար գործընկերների հետ ուղղաթիռով իրականացրել է հետախուզական թռիչք, որի ընթացքում որոշվել են ջրալցման վայրերը:

Ռուսական «ԻԼ-76»-ը ժամը 08:50-ին իրականացրել է առաջին թռիչքը:

Նախնական պլանավորվում է 2 թռիչք և 2 ջրալցում:

Դավիթ Տոնոյանն ավելի վաղ դիմել էր Ռուսաստանի ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովին՝ խնդրելով տրամադրել հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ՝ Խոսրովի անտառում շաբաթ օրը բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար: