Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ օգոստոսի 13-ին «Սևան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1997 թվականին ծնված երիտասարդի դի։
Քննությամբ պարզվել է, որ տուժողը Հայաստանի Հանրապետությունում տեղակայված ռուսական N զորամասի պայմանագրային զինծառայող է, ազգությամբ ռուս, ով 3 ծառայակից ընկերների հետ դեպքի օրը գտնվել է Գեղարքունիքի մարզում։
Նախնական տվյալներով, երիտասարդը ջրահեղձ է եղել կիրակի օրը ժամը 18-ի սահմաններում՝ Սևանա լճում լողալու ժամանակ։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, պարզվում են հանգամանքները։