Կասպարովը վերսկսում է շախմատային կարիերան

Գարի Կասպարով, հունիս, 2016թ․

Շուրջ 15 տարի շախմատային ասպարեզում անգերազանցելի՝ աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը այսօր կվերկսի կարիերան: Երկրպագուների կողմից գերաստղ կոչումը ստացած չեմպիոնը 12 տարվա դադարից հետո կվերադառնա շախմատային տախտակի մոտ՝ մասնակցելով ամերիկյան Սենթ Լուիսում կայանալիք արագ և կայծակնային խաղի մրցաշարին:

54-ամյա Կասպարովն այստեղ ուժերը կչափի աշխարհի ինը առաջատար գրոսմայստերների, այդ թվում` Լևոն Արոնյանի, Ֆաբիանո Կարուանայի, Սերգեյ Կարյակինի, Վիշվանաթան Անանդի ու Դավիթ Նավարայի հետ: Ինն էլ երիտասարդ են Կասպարովից, ով մրցաշարի նախօրեին Թվիթերում խոստովանել էր՝ «Պաշտոնապես վերադառնալ սպորտ՝ շատ հուզիչ է: Տեսնենք՝ կկարողանա՞մ հիշել՝ ինչպես էին ֆիգուրները տեղաշարժվում»:

Տևական հաղթանակներից հետո Կասպարովը թողեց շախմատը 2005-ին՝ մտնելով քաղաքականություն: Նա ակտիվորեն անդամակցում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին քննադատող ընդդիմադիր կուսակցություններին ու շարժումներին:

Մանրամասները տե՛ս այստեղ