Բելառուս կժամանեն ռուսական զորքեր՝ համատեղ զորավարժությունների

Ռուսաստանի և Բելառուսի նախագահները ժամանում են Գրոդնո՝ հետևելու «Զապադ» համատեղ զորավարժությունների եզրափակիչ փուլին, արխիվ

Օգոստոսի 15-ից Բելառուս կժամանեն «Զապադ 2017» զորավարժություններին մասնակցող առաջին ռուսաստանյան ստորաբաժանումները: Այս մասին այսօր հայտարարել են Բելառուսի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչները:

Համատեղ ռուս-բելառուսական զորավարժությունները կմեկնարկեն սեպտեմբերի 14-ին և կշարունակվեն վեց օր:

«Զապադ 2017»-ին մասնակցելու է շուրջ 12 հազար զինծառայող։ Զորավարժությունները ծավալվելու են միաժամանակ թե՛ Բելառուսի, թե՛ Ռուսաստանի տարածքներում:

Միայն Բելառուսի տարածքում զորավարժություններին կմասնակցի 7 հազար բելառուսցի և ավելի քան 3 հազար ռուսաստանցի զինծառայող:

Ռուս-բելառուսական համատեղ ռազմավարական զորավարժություններում ներգրավված է լինելու նաև 680 միավոր զրահատեխնիկա: