Միացյալ Նահանգները հայտարարել է, որ Աֆղանստանում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման առաջնորդը և մի շարք բարձրաստիճան հրամանատարներ սպանվել են ամերիկյան օդային գրոհի արդյունքում:
«Աբդուլ Ռահմանի մահը ևս մեկ հարված է «ԻՊ» բարձրագույն ղեկավարությանը», - հայտարարել է Աֆղանստանում ամերիկյան ուժերի հրամանատար, գեներալ Ջոն Նիքոլսոնը:
Ամերիկյան բանակի Քաբուլի հրամանատարության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Ռահմանը «Իսլամական պետության» ընդհանուր ղեկավարությունը ստանձնելու գլխավոր հավակնորդն էր Աբու Սայադի մահից հետո, ով ևս սպանվել էր ամերիկյան հարվածի հետևանքով: