Խոսրովի անտառում հրդեհը շարունակվում է, իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ

Հրդեհը Խոսրովի անտառում, 12-ը օգոստոսի, 2017թ․

«Խոսրովի անտառ» արգելոցում երեկվանից շարունակվող անտառային հրդեհի մարման աշխատանքներին այսօր ժամը 12:45-ի դրությամբ մասնակցում են 83 փրկարար, ՀՀ ՊՆ Արարատի զորամասից թվով 122 զինծառայող, ՀՀ ԿԱ ոստիկանության Արարատի մարզային վարչության թվով 60, անտառտնտեսության թվով 50 աշխատակից, «Ինտեր Ակվա» ձկնաբուծարանի աշխատակիցներ՝ ջրատարներով, Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի բնակիչներ, հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ):

ՀՀ ՊՆ ավիացիայի 2 ուղղաթիռ մասնակցել է հրդեհաշիջման աշխատանքներին (հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնից 3 փրկարար և թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատից 4 հրշեջ-փրկարար)՝ իրականացնելով 6 թռիչք:

Հիշեցնենք՝ շաբաթ օրը ժամը 12:30 ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում այրվում է բուսածածկ տարածք: