ԱԻՆ. Վայոց ձորի անտառում հրդեհի վտանգավոր օջախները հաջողվել է մարել

Հրդեհը Վայոց ձորի անտառում, 11-ը օգոստոսի, 2017թ․

Օգոստոսի 10-ին Հայաստանի Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղի մոտ գտնվող անտառում բռնկված հրդեհի (450-500 հա խոտածածկ և անտառածածկ (80 հա) տարածք) վտանգավոր օջախները հաջողվել է մարել՝ բացառելով հրդեհի հետագա տարածումը. տեղում աշխատող փրկարարները շարունակում են կրակի առավել մանր օջախների մարման աշխատանքները: Այդ մասին այսօր հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը մեկնել է դեպքի վայր ուղղաթիռով կրակի օջախների տարածքային զննում իրականացնելու նպատակով:

Նախարարությունը հիշեցնում է, որ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 5 մարտական հաշվարկ, 92 հրշեջ-փրկարար, Զինված ուժերի 165 զինծառայող և Ոստիկանության ներքին զորքերի 150 ծառայող և 73 աշխատակից: