«Գրքի և հրատարակչության գործի կենտրոն» ՊՈԱԿ-ը լուծարվելու է

Արմեն Ամիրյանն «Ազատության» տաղավարում, 11-ը օգոստոսի, 2017 թ․

Մշակույթի նախարարության «Գրքի և հրատարակչության գործի կենտրոն» ՊՈԱԿ-ը շուտով լուծարվելու է: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Նախարարի խոսքով՝ այժմ պատրաստվում է կառավարության որոշում, որը մոտ ժամանակներս կներկայացվի կառավարության հաստատմանը, ՊՈԱԿ-ի գործառույթներն էլ կփոխանցվեն այլ օղակների և հաստատությունների: