ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը այսօր Թվիթերի իր էջում գրել է, որ Հյուսիսային Կորեայի դեմ ռազմական լուծումը ամբողջովին պատրատ է, եթե Փհենյանը խելամտություն չցուցաբերի: «Հուսով եմ Կիմ Ջոնգ Ունը այլ ճանապարհ կգտնի»,-գրել է ԱՄՆ-ի նախագահը:
Նրա օգտագործած "locked and loaded" բառակապակցությունը նշանակում է լիցքավորված, կրակելու պատրաստ հրազեն, որի միայն ձգանն է մնում քաշել:
Ավելի վաղ Թրամփն ասել էր, թե իր նախկին հայտարարությունը հավանաբար խիստ չէր: Նրա նախկին հայտարարությունից հետո Հյուսիսային Կորեան սպառնացել էր հրթիռակոծել Խաղաղ օվկիանոսում գտնվող ԱՄՆ-ի Գուամ կղզին: