Ձեռնարկվելու են բոլոր միջոցները, որ տրանսպորտը չթանկանա. փոխքաղաքապետ

Վահե Նիկոյան, արխիվ

Ձեռնարկվելու են բոլոր միջոցները, որ տրանսպորտը չթանկանա։ Այդ մասին «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը, ով այսօր քաղաքապետարանում հրավիրված ասուլիսում ներկայացնում էր մանրամասներ մայրաքաղաքում ներդրվելիք տրանսպորտային նոր համակարգի վերաբերյալ։

«Հայտարարել եմ և հայտարարում եմ, որ քաղաքապետարանի հիմնական նպատակներից է, և ձեռնարկելու է բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի գինը չթանկանա։ Մենք այս պահին նման հաշվարկ խորհրդատուի կողմից չենք ստացել, և բնական է, որ երթուղային ցանցի վերջնականացումից և չափորոշիչների սահմանումից հետո է միայն հնարավոր հաշվել այդ ցանցի իրագործման ծախսերը և որպես հետևանք՝ նաև ուղևորափոխադրման գինը։ Բայց այն, որ գնի չբարձրացումը դրվել է որպես կարևոր պայման խորհրդատուի պայմանագրի առաջադրանքում, դա փաստ է», - ասաց Նիկոյանը՝ շարունակելով. - «Համոզված ենք, որ գինը չպետք է լինի բարձր կամ ցածր, գինը պետք է լինի արդար և հասանելի, և այդ առումով ամեն ինչ անելու ենք, որ առանց գնի բարձրացման նաև որոշակի կառուցվածքային փոփոխություններով կարողանանք իրականացնել բարեփոխումներ»։

Մանրամասներն՝ ավելի ուշ