ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Նիքի Հեյլին այս ամիս կմեկնի Վիեննա՝ քննարկելու միջուկային ծրագրի շրջանակներում Իրանի գործողությունները:
Հեյլին կհանդիպի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ, ՄԱԳԱՏԷ) պաշտոնյաներին, ովքեր դիտարկում են, թե արդյո՞ք Իրանը հետևում է միջուկային համաձայնագրին։
Ապրիլին Միացյալ Նահանգներին նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել էր դիտարկել՝ արդյոք դեռ ԱՄՆ-ի շահերից է բխում Իրանի նկատմամբ պատժամիջոցների կասեցումը, ինչպես որ սահմանված է միջուկային համաձայնագրով:
Վեց գերտերությունների և Իրանի միջև միջուկային համաձայնագիրը կնքվել է 2015-ին: Ըստ գործարքի, ՄԱԿ-ի տեսուչները կստանան Իրանի ռազմական և գիտական կենտրոններ տեսչական այցեր կատարելու իրավունք։ Փոխարենը, Իրանի նկատմամբ պատժամիջոցները կվերացվեն: