Վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա որոշմամբ, Հովհաննես Սահակյանը նշանակվել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ։
Որոշման տեքստը տեղադրված է e-gov.am կայքում։
Հովհաննես Սահակյանը 5-րդ գումարման Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր էր և ղեկավարում էր Պետաիրավական հարցերի հանձնաժողովը։
Հիշեցնենք, որ վարչապետի օգոստոսի 7-ի որոշմամբ, Արտակ Ղազարյանն ազատվել էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։