Հյուսիսային Կորեան այսօր հայտարարել է, որ լրջորեն քննարկում է Խաղաղ օվկիանոսում ԱՄՆ-ին պատկանող Գուամ կղզուն հրթիռային հարված հասցնելու հնարավորությունը։
Այս հայտարարությունը հնչել է ժամեր անց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նախազգուշացումներից, թե Փհենյանի որևէ սպառնալիք կդիմավորեն «հրով և ցասումով»:
Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ իր նպատակն է ունենալ միջուկային հրթիռներ, որոնցով հնարավոր կլինի հարվածներ հասցնել ԱՄՆ-ին, և որ միջազգային պատժամիջոցները իրենց չեն կարող խանգարել՝ հասնելու այդ նպատակին:
Պաշտոնական Փհենյանը ԱՄՆ-ին մեղադրել է նաև «կանխարգելիչ պատերազմի» նախապատրաստվելու մեջ, հավելելով, թե այն կվերածվի լայնամասշտաբ պատերազմի։
Մանրամասները տե՛ս այստեղ