Չինաստանն ամենաշատն է տուժելու Հյուսիսային Կորեայի նկատմամբ ՄԱԿ-ի սահմանած նոր պատժամիջոցներից՝ այդ երկրի հետ սերտ տնտեսական կապերի պատճառով, սակայն պաշտոնական Պեկինը պատրաստ է դրան, այսօր հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարը:
Վան Յին շեշտել է, որ Չինաստանը խստորեն կպահպանի ՄԱԿ-ի բանաձևի բոլոր դրույթները՝ տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը պահպանելու նպատակով:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կիրակի օրը աննախադեպ խիստ պատժամիջոցներ սահմանեց Հյուսիսային Կորեայի նկատմամբ՝ միջմայրցամաքային հրթիռների փորձարկման համար, որոնք կարող են միջուկային մարտագլխիկ տեղափոխել: