Ռուսաստանը կջանա նվազեցնել կախվածությունը ԱՄՆ դոլարից․ Ռյաբկով

Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկով, արխիվ

Ռուսաստանն ավելի մեծ ջանքեր կգործադրի ամերիկյան դոլարից և վարկային քարտային համակարգից կախվածությունը նվազեցնելու համար: Այս մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը «Միջազգային կյանք» պարբերականին տված հարցազրույցում:

Նման որոշում Ռուսաստանը կայացրել է Միացյալ Նահանգների կողմից նոր պատժամիջոցների սահմանումից հետո: Քանի որ գազի, նավթի և հանքահումքի առևտուրն աշխարհում դոլարով է իրականացվում, այդ պատժամիջոցները հատկապես ցավոտ հարվածեցին Ռուսաստանի տնտեսությանը: