Ռուսները ենթարկվեցին նոր պատժամիջոցների՝ այս անգամ Siemens-ին խաբելու համար

Էլեկտրակայանների համար գազային տուրբիններ արտադրող Siemens Gas ընկերության գործարանը, Բեռլին, 2 մարտի, 2017թ.

Եվրամիությունն ընդարձակել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, ցանկում ընդգրկելով նաև Ռուսաստանի էներգետիկայի փոխնախարար Անդրեյ Չերեզովին և նախարարության վարչության ղեկավար Եվգենի Գրաբչակին:

Պատժամիջոցների են ենթարկվում պաշտոնյաներ և ընկերություններ, որոնց միջնորդությամբ Siemens գերմանական ընկերության արտադրած չորս գազային տուրբիններ ապօրինի եղանակով հայտնվել են Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիիմում և պետք է շահագործվեն թերակղզու էլեկտրակայանի հզորությունն ավելացնելու համար:

Եվրոպական խորհուրդը հայտնել է, որ Ուկրաինայի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության դեմ գործող այդ մարդիկ կզրկվեն Եվրամիություն այցելելու հնարավորությունից և նրանց հնարավոր հաշվեհամարները Եվրամիության տարածքում կսառեցվեն:

Պատժամիջոցների ցանկում է նաև «Տեխնոպրոմէքսպորտ» ընկերության գործադիր տնօրեն Սերգեյ Տոպոր-Գիլկան, ով Siemens-ի հետ բանակցել է չորս տուրբիններ գնելու պայմանագրի շուրջ:

Այդ բանակցույունների ընթացքում ռուսական կողմը գերմանացիներին հավաստիացրել է, որ տուրբինները ձեռք են բերվում բացառապես ռուսական ընկերությունների համար: