Կատարը և Թուրքիան օգոստոսի 6-7-ը ռազմածովային համատեղ զորավարժություններ կանցկացնեն Պարսից ծոցում: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Կատարի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը:
Կատարի և Պարսից ծոցի մի շարք արաբական երկրների միջև հունիսից լարվածություն է առաջացել: Անկարան պաշտպանում է Կատարի իշխանություններին:
Հունիսի 5-ին, հիշեցնենք, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները և մի շարք այլ արաբական երկրներ Կատարի հետ խզեցին դիվանագիտական կապերն ու տրանսպորտային հաղորդակցությունը։ Նրանք Կատարին մեղադրում են իսլամիստ զինյալներին և իրենց ոխերիմ թշնամի Իրանին աջակցելու մեջ։ Կատարը մեղադրանքները չի ընդունում՝ դրանք համարելով անհիմն։
Անցած հուլիսին Կատար էր այցելել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: