Պետբյուջեի եկամուտներն ավելացել են, ծախսերը` պակասել

Հայաստանի 2017 թվականի պետբյուջեի նախագիծը Ազգային ժողովում, դեկտեմբեր, 2016թ.

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի պետբյուջեի եկամուտները կազմել են 581.6 միլիարդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 34.7 միլիարդով կամ 6.3 տոկոսով ավելի:

Միաժամանակ, կրճատվել են ծախսերը, որոնք այս տարվա առաջին կիսամյակում կազմել են 619.9 միլիարդ դրամ` 11.8 միլիարդով կամ 1.9 տոկոսով պակաս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: