Գներն աշխատավարձից շատ են աճել

Երևանյան շուկաներից մեկում, արխիվ

Հայաստանում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները այս տարվա առաջին կիսամյակում ավելի շատ են աճել, քան միջին ամսական աշխատավարձը: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, հունվար-հունիսին սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թանկացել են 4.2 տոկոսով, մինչդեռ միջին ամսական աշխատավարձը բարձրացել է 2.3 տոկոսով: