Պենտագոնն այսօր հայտնել է, որ երեկ Աֆղանստանում՝ Քանդահար ավանի մոտակայքում, մահապարտ ահաբեկչի պայթեցրած ռումբից սպանվել է 2 և վիրավորվել է 4 ամերիկացի զինծառայող:
Ահաբեկչի թիրախը ՆԱՏՕ-ի շարասյունն էր: Պենտագոնը նշել է, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում: Ահաբեկչական գրոհի համար պատասխանատվությունը «Թալիբան» խմբավորումն է ստանձնել:
Այսօրվա դրությամբ Աֆղանստանում տեղակայված է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մոտ 13 հազար 500 զինծառայողներ: Վաշինգտոնը քննարկում է Աֆղանստան լրացուցիչ ուժեր գործուղելու հնարավորությունը: