Ռուսաստանի փոխվարչապետը՝ անցանկալի անձ Մոլդովայում

Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզին, արխիվ

Մոլդովան Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին անցանկալի անձ (persona non grata) է հռչակել՝ Մոլդովայի, երկրի ժողովրդի և ղեկավարության մասին նրա վիճահարույց հայտարարությունների պատճառով: Ռոգոզինն այլևս չի կարող այցելել Մոլդովա:

Մոլդովայի ռուսամետ նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է որ Ռոգոզինին կհանդիպի Թեհրանում, որտեղ նրանք օգոստոսի 5-ին մասնակցելու են Իրանի նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությունը:

Հիշեցնենք, հուլիսի 28-ին Ռոգոզինը պետք է պաշտոնական այցով ժամաներ Քիշնև՝ Դոդոնի հետ բանակցելու, սակայն Ռումինիայի և Հունգարիայի իշխանությունները թույլ չտվեցին նրա օդանավի թռիչքը իրենց երկրների օդային տարածքով: