Չնայած մեղադրյալների և փաստաբանների առարկությանը՝ «Սասնա ծռերի» գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանն այսօր երկու ամբաստանյալների՝ Սմբատ Բարսեղյանի և Արեգ Կյուրեղյանի համար ներգրավեց հանրային պաշտպանների:
Դատավորը նախ հարցրեց նրանց կարծիքը, և երկուսն էլ՝ թե՛ Սմբատ Բարսեղյանը, թե՛ Արեգ Կյուրեղյանը, հայտարարեցին, որ իրենց պաշտպաններից չեն հրաժարվում: Դատավորը առարկեց, թե արդեն որերորդ անգամն է՝ նրանց պաշտպանները չեն ներկայանում: Մեղադրյալները, սակայն, անդրդվելի էին, ինչից հետո դատավորը հայտարարեց, որ չնայած ամբաստանյալները դեմ են, նա կներգրավի հանրային պաշտպաններին: Ընդ որում, հանրային պաշտպաններն էլ հայտարարեցին, որ այս պայմաններում չեն պատրաստվում ստանձնել մեղադրյալների պաշտպանությունը, սակայն անգամ այս հայտարարությունից հետո դատավորը չփոխեց իր որոշումը:
Դատավարությունն ընթանում է ամբաստանյալներից մի քանիսի բացակայությամբ, մասնավորապես՝ Պավել Մանուկյանի, Կարո Եղնուկյանի, Արեգ Կյուրեղյանի: Փաստաբանները միջնորդեցին նրանց վերադարձնել դահլիճ, որպեսզի դատավարությունն ընթանա բնականոն հունով, սակայն Արտուշ Գաբրիելյանը մերժեց այս միջնորդությունը, ինչից հետո մի քանի պաշտպաններ լքեցին նիստերի դահլիճը: Սա պատճառ դարձավ, որպեսզի սանկցիաներ կիրառվեն պաշտպաններ Արայիկ Պապիկյանի, Հարություն Բաղդասարյանի և մյուսների նկատմամբ:
Ի դեպ՝ այսօր սանկցիաների հերթը հասավ նաև դահլիճում նստած քաղաքացիներին: Մասնավորապես, դատավորը մի կնոջ հեռացրեց դահլիճից կարգադրիչներից ստացած գրության հիման վրա:
«Դատական նիստի դահլիճում քաղաքացի Գայանե Ամիրխանյանը իրեն շատ վատ է պահել», - հայտարարեց Արտուշ Գաբրիելյանը:
Սա հարուցեց պաշտպանների դժգոհությունը: Նրանք պնդում էին, որ դատավորը ապօրինի որոշում է կայացնում, քանի որ հիմնվում է միայն կարգադրիչների գրության վրա և չի լսում երկրորդ կողմին․ - «Եթե Դուք այս սկզբունքով եք շարժվում, մենք լուրջ մտավախություն ունենք, որ նույն սկզբունքով շարժվելու պարագայում Դուք կարող եք մեղադրական եզրակացությունը ընթերցել և դրանում բերված հանգամանքները համարել հաստատված ու պատժել»:
«Ազատության» հետ զրույցում դատարանի դահլիճից հեռացված Գայանե Ամիրխանյանը պնդեց, որ որևէ մեկին չի հայհոյել, ընդամենը միջանցքում կարգադրիչի հետ խոսակցության ժամանակ դժգոհել է, որ Արայիկ Խանդոյանի նկատմամբ դատարանի շենքում բռնություն է գործադրվել:
«Ես բացատրել եմ, որ եթե արդար դատարան լիներ, որևէ մեկը իրավունք չուներ Արայիկի վրա ձեռք բարձրացնելու», - պատմեց Ամիրխանյանը: - «Դա նշանակում է, որ պետք է կասկածել այս դատավորի և դատարանի արդարադատության վրա: Մարդիկ գրել են, որ ես այստեղ հայհոյանքներ եմ արել: Դե թող որևէ մեկը կանգնի, և ասի՝ ես ինչ հայհոյանք եմ արել», - հավելեց նա:
Ավելի ուշ դատարանը սանկցիա կիրառեց դահլիճում ներկա գտնվող Պավել Եղիազարյանի նկատմամբ: Նա «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի հայրն է: Նրա դեպքում ևս դատավորն ընթերցեց կարգադրիչից ստացած գրությունը, թե Պավել Եղիազարյանը հայհոյել է դատարանին: Եղիազարյանը տարակուսած էր: «Ազատության» հետ զրույցում նա ասաց, որ որևէ արտահայտություն չի արել և սա համարում է հետապնդում իրենց ընտանիքի նկատմամբ:
Չնայած «Սասնա ծռերի» կտրուկ անհամաձայնությանը՝ դատարանն այսօր մեկը մյուս հետևից հանրային պաշտպաններով էր փոխարինում զինված խմբի անդամների փաստաբաններին:
Նախ դահլիճ բերվեց անհարգալից վերաբերմունքի համար դատարանից հեռացված Սմբատ Բարսեղյանը: Դատավորը նրան հայտնեց, որ ներգրավում է հանրային պաշտպանի, քանի որ փաստաբան Հայկ Ալումյանը մի քանի նիստ բացակայել է: Բարսեղյանը հայտնեց իր անհամաձայնությունը, հավելելով, որ անգամ եթե իր փաստաբանը չի ներկայանում դատական նիստերին՝ «որևիցե խնդիր» չի տեսնում: Հանրային պաշտպան Արմինե Ֆանյանն իր հերթին հայտարարեց, որ չի ստանձնելու Սմբատ Բարսեղյանի պաշտպանությունը, քանի որ «նա նման ցանկություն չունի, ունի պաշտպան և ցանկանում է, որպեսզի իր շահերը ներկայացնի իր պաշտպանը՝ Հայկ Ալումյանը»:
Կողմերին լսելուց հետո դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց․ - «Արմինե Ֆանյանին ներգրավում ենք ամբաստանյալ Սմբատ Վարդանի Բարսեղյանի շահերի պաշտպան»:
Նույն սցենարով դատավորը հանրային պաշտպանով փոխարինեց Արեգ Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանին՝ չնայած մի քանի վայրկյանով դահլիճ բերված մեղադրյալի առարկությանը: Փաստաբան Սյուզաննա Խչեյանը ևս հայտարարեց, որ չի պատրաստվում ներկայացնել Արեգ Կյուրեղյանի շահերը դատարանում և հեռացավ նիստերի դահլիճից: Դատավորը որոշեց դիմել Փաստաբանական պալատ՝ դահլիճից հեռացած հանրային պաշտպանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար: Այսպիսի սանկցիաների արժանացան նաև այլ փաստաբաններ՝ այդ թվում Արայիկ Պապիկյանը, Հարություն Բաղդասարյանը, ովքեր լքեցին նիստերի դահլիճը՝ հայտարարելով, որ առանց իրենց պաշտպանյալների լիազորված չեն մասնակցելու դատավարությանը: Հեռանալուց առաջ էլ փաստաբանները միջնորդություն ներկայացրին վերացնել սանկցիաները, վերջապես դատարան բերել «Սասնա ծռեր» խմբի անդամներին ու անցնել նորմալ՝ բովանդակային նիստերի: Բայց ապարդյուն:
Դատավորը մերժեց ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը, որը ներկայացրեց Վարուժան Ավետիսյանի փաստաբանը:
«Դուք ակնհայտորեն ի վիճակի չեք ցուցաբերելու զսպվածություն և հանդուրժողականություն, անհարկի զայրանում եք, ասում այնպիսի բաներ, որպիսիք տարրական գիտելիքներ ունեցող անձը իրեն երբեք թույլ չէր տա», - պնդեց փաստաբանը:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանն այսօր սանկցիաներ կիրառեց նաև ապակուց այն կողմ՝ դահլիճից նիստին հետևողների նկատմամբ: Ընթերցելով կարգադրիչներից ստացած գրությունը՝ Արտուշ Գրիգորյանը հանձնարարեց դահլիճից հեռացնել մեղադրյալներից Գագիկ Եղիազարյանի հորը: Եղիազարյանը տարակուսած էր: «Ազատության» հետ զրույցում նա ասաց, որ որևէ արտահայտություն չի արել և սա համարում է հետապնդում իրենց ընտանիքի նկատմամբ:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը նույն կերպ վարվեց նաև դահլիճում ներկա Գայանե Ամիրխանյանի հետ՝ դահլիճից կարգադրիչներից ստացած գրության հիման վրա:
«Դատական նիստի դահլիճում քաղաքացի Գայանե Ամիրխանյանը իրեն շատ վատ է պահել», - հայտարարեց Արտուշ Գաբրիելյանը:
Սա հարուցեց պաշտպանների դժգոհությունը: Նրանք պնդում էին, որ դատավորը ապօրինի որոշում է կայացնում, քանի որ հիմնվում է միայն կարգադրիչների գրության վրա և չի լսում երկրորդ կողմին․ - «Եթե Դուք այս սկզբունքով եք շարժվում, մենք լուրջ մտավախություն ունենք, որ նույն սկզբունքով շարժվելու պարագայում Դուք կարող եք մեղադրական եզրակացությունը ընթերցել և դրանում բերված հանգամանքները համարել հաստատված ու պատժել»:
«Ազատության» հետ զրույցում դատարանի դահլիճից հեռացված Գայանե Ամիրխանյանը պնդեց, որ որևէ մեկին չի հայհոյել, ընդամենը միջանցքում կարգադրիչի հետ խոսակցության ժամանակ դժգոհել է, որ Արայիկ Խանդոյանի նկատմամբ դատարանի շենքում բռնություն է գործադրվել:
«Ես բացատրել եմ, որ եթե արդար դատարան լիներ, որևէ մեկը իրավունք չուներ Արայիկի վրա ձեռք բարձրացնելու», - պատմեց Ամիրխանյանը: - «Դա նշանակում է, որ պետք է կասկածել այս դատավորի և դատարանի արդարադատության վրա: Մարդիկ գրել են, որ ես այստեղ հայհոյանքներ եմ արել: Դե թող որևէ մեկը կանգնի, և ասի՝ ես ինչ հայհոյանք եմ արել», - հավելեց նա:
Ի դեպ, փաստաբան Արայիկ Պապիկյանն այսօր ևս չէր կարողանում մուտք գործել դատարան, քանի որ կարգադրիչները պահանջում էին ցույց տալ պայուսակի պարունակությունը: Ի վերջո, Պապիկյանն ի նշան բողոքի պայուսակի ողջ պարունակությունը դատարկեց կարգադրիչների սեղանին:
Հիշեցնենք, «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբն անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Հուլիսի 31-ին խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին:
Ըստ մեղադրանքի, «Սասնա ծռեր»-ի այս դատավարության 14 ամբաստանյալները կազմակերպված խմբի կազմում ապօրինի պահվող զենքի գործադրմամբ զավթել են ոստիկանության շենքը, այնտեղ պատանդ պահել ոստիկանության աշխատակիցներին, շտապ բուժօգնության աշխատակիցներին, գույք են ոչնչացրել: Խմբի անդամները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները։
Ոստիկանական գունդը գրավելու, պատանդ պահելու, ապօրինի զենք կրելու, ոստիկաններին սպանելու, ինչպես նաև զինված օժանդակելու մեջ մեղադրվող14-ի գործով դատավարությունը կշարունակվի երեք շաբաթից՝ ամառային արձակուրդների պատճառով: Իսկ 18 մեղադրյալների դատավարությունը նշանակված է վաղը: