Իրանը ՄԱԿ-ում բողոք է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ

ՄԱԿ-ի կենտրոնակայանը Նյու Յորքում, արխիվ

Իրանը ՄԱԿ-ին բողոք է ներկայացրել, որում մեղադրում է Միացյալ Նահանգներին միջուկային պայմանագրի խախտման մեջ և իր նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու համար՝ բալիստիկ հրթիռների փորձարկման պատճառով, տեղեկացնում են իրանական լրատվական գործակալությունները։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ էր սահմանել, մասնավորապես, իրանական վեց ընկերությունների նկատմամբ, որոնք կապ ունեն բալիստիկ հրթիռների զարգացման հետ։ Պաշտոնական Վաշինգտոնը պնդում է, որ Թեհրանն է խախտում միջուկային համաձայնագրի ոգին՝ բալիստիկ հրթիռների փորձարկումներ իրականացնելով։