Պարզվել է Շամիրամ գյուղում սպանությունների մեջ կասկածվողի ինքնությունը․ Ոստիկանություն

Լուսանկարը տրամադրել է ոստիկանությունը

Քիչ առաջ ոստիկանությունը տեղեկացրեց, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է այսօր Շամիրամ գյուղում կատարված հանցագործության մեջ կասկածվողի ինքնությունը՝ Արամվիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ, 1967 թվականին ծնված Թելման Քալաշյան:

«Իրականացվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ»,- հաղորդում է ոստիկանությունը: Այսօր առավոտյան ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատանը կրակոցներ են հնչել, որի հետևանքով 4 մարդ զոհվել է, 7-ը՝ վիրավորվել: