Հայաստանի սահմանին ադրբեջանական կողմի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Տավուշի մարզ՝ հայ-ադրբեջանական սահմանագիծ

Հայաստանի սահմանին ադրբեջանական կողմի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել։

Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ զինծառայողի վիճակը միջին ծանրության է գնահատվում, հիմա նրան տեղափոխում են Երևան։