Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որով արգելվում են Anonymizer ծրագրերը և VPN-ծառայությունները, որոնք թույլ են տալիս մուտք գործել արգելափակված կայքեր։ Օրենքն ուժի մեջ է մտնելու նոյեմբերի 1-ից:
Ընդհանուր առմամբ, ըստ «Ռոսկոմսվոբոդա» հասարակական շարժման, Ռուսաստանում արգելափակված է մոտ 80 հազար կայք, այդ թվում նաև՝ անկախ լրատվամիջոցներ, մասնավորապես՝ Kasparov.ru և «Grani.ru, ինչպես նաև հավելվածներ, որոնք օգտագործվում են ցուցարարների կողմից:
Այժմ, ըստ Պուտինի ստորագրած օրենքի, կարգելափակվեն միջոցներն իսկ, որոնք ապահովում են մուտք արգելափակված ռեսուրսներ, եթե դրանք չսահմանափակեն Ռուսաստանի տարածքում արգելված տեղեկատվության մատչելիությունը։
Խախտում իրականացնողներին կբացահայտեն Անվտանգության դաշնային ծառայությունը և ներքին գործերի նախարարությունը։