Մայք Փենսն այցելում է Էստոնիա, Վրաստան ու Չեռնոգորիա

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն, արխիվ

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն այսօր կայցելի Էստոնիա։ Փենսի հաջորդ կանգառը Վրաստանն ու Չեռնոգորիան են։

ԱՄՆ փոխնախագահն այցելում է այն երեք երկրներ, որոնք մտահոգություն են հայտնել իրենց երկրներում Ռուսաստանի մտադրությունների վերաբերյալ:

Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելլին ավելի վաղ ասել է, թե Ռուսաստանն ամեն ինչ անում է՝ թույլ չտալու համար Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, այդպիսով հրաժարվելով հարգել Վրաստանի ինքնիշխանությունը:

Սպիտակ տունը նշում է, որ Պենսի այցը դիտարկվում է որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Եվրոպա կատարած այցի շարունակություն։ Հուլիսի սկզբին Թրամփն այցելել էր Լեհաստան և Գերմանիա, որպեսզի իր աջակցությունը հայտնի ՆԱՏՕ-ին, նա նաև հանդիպում էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։